ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Ըստ Արցախի ՊԲ-ի՝ հարավային դիրքերից մեկի ուղղությամբ ձեռնարկվել է հարձակման փորձ, կա երեք վիրավոր

Ըստ Արցախի ՊԲ-ի՝ հարավային դիրքերից մեկի ուղղությամբ ձեռնարկվել է հարձակման փորձ, կա երեք վիրավոր
12.12.2020 | 12:52

Արցախի Պաշտպանության բանակը հայտնում է, որ դեկտեմբերի 11-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, «ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ»:

Համաձայն ՊԲ հաղորդագրության, ծավալված փոխհրաձգության հետևանքով տարբեր աստիճանների հրազենային վիրավորումներ են ստացել երեք պահեստազորայիններ: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Արցախի պաշտպանության բանկը նաև հերքում է ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունն այն մասին, թե իբր Հադրութի հատվածում հայկական ուժերը դիմել են զինված սադրանքի, ինչի արդյունքում մեկ ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել:

Դիտվել է՝ 3089

Մեկնաբանություններ